Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հայրենիքը կենացներով ոտքի չի կանգնի

Հայրենիքը կենացներով ոտքի չի կանգնի
21.11.2024 | 09:23

Ուժեղ հայրենիք ունենալու համար ոչ թե կենացներ, այլ ամենօրյա աշխատանք է պետք։

Ուժեղ հայրենիք ունենալու համար ոչ թե սրա-նրա վրա մեղքը բարդել, բնությանն ու աշխարհաքաղաքական վայրիվերումներին մեղադրել է պետք, այլ քրտնաջան աշխատել է պետք: Աշխատել ամեն օր, ամեն ժամ, ոչ թե սահմանել աշխատանքային ժամ ու երեսով տալ աշխատանքային ժամից մեկ ժամ ավել աշխատելը: Գաղափարի ընկեր պետք է լինել, ոչ թե պաշտոնի, փողի, դիրքի և սեփական բարօրության:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3509

Մեկնաբանություններ